Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Թուրք գործիչները Արցախում հարցել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Թուրք գործիչները Արցախում հարցել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
26.04.2015 | 20:47

Այսօր մի խումբ թուրք գործիչներ Արցախում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։
Кarabakh-open կայքի փոխանցմամբ, նրանք առավոտյան այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի ու զոհված ազատամարտիկների գերեզմանների մոտ։
Հյուրերը ներկայացնում են երկու` «Ցեղասպանությունից տուժածների զորակցություն» (Բեռլին) և «Ընդդեմ ցեղասպանության» (Ֆրանկֆուրտ) կազմակերպությունները:
«Ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ղեկավար Ալի Էրթեմը նշում է, որ Թուրքիայի կողմից բնաջնջվել են այդ տարածքներում ապրող հայերը, հույները, ասորիները, եզդիները:
«1915-ը խավարի գագաթնակետն էր, որտեղ իր բնօրրանում սպանվեց, արմատախիլ արվեց լուսավոր մի ժողովուրդ: Ցեղասպանության ճանաչում նշանակում է ոչ միայն դատապարտում, այլ նաև փոխհատուցում: Այն ամբողջը, ինչ խլվել է հայ ժողովրդից, պետք է կրկին իր իսկական տիրոջը վերդարձվի: Ես ծնկում եմ բոլոր զոհերի հիշատակի առջև, ներողություն խնդրում իմ և կազմակերպության բոլոր անդամների անունից»,- ասել է Ա. Էրթեմը:
Նրանք այցելել են նաև հուշահամալիրի հարեւանությամբ հանգչող Արցախյան գոյապայքարի նահատակների շիրիմներին, հարգել հարյուրավոր քաջորդիների հիշատակը, ծաղկեպսակ տեղադրել հուշահամալիրում:
«Արցախի ազատագրումը մեզ համար բազմիմաստ արժեք է: Ադրբեջանը` Թուրքիայի ցեղասպան կառավարության հետ հանցավոր պայմանավորվածությամբ, փորձեց օգտագործել Խորհրդային Միության փլուզումը որպես առիթ` այս փոքրիկ հողում ևս հայերին գենոցիդի ենթարկելու: Նույնը, ինչ արեցին 1915թ., մտադիր էին անելու այստեղ: Սակայն լավագույն տղաները իրենց կյանքի գնով ազատագրեցին այս հողը՝ ցույց տալով աշխարհին, որ այլևս 1915-ը չի կրկնվելու»,- ազատամարտի զոհերի շիրիմների մոտ ասել է Ա. Էրթեմը:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ